23-09-2014 13:15

Երևանի տոնավաճառների աշխատակիցները բողքում են. նրանց ընդունեց վարչապետը

Այս պահին Երևանի մի շարք տոնավաճառների շուրջ 300 աշխատակիցներ բողոքում են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հարկային բեռը չավելացնել։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը։ Ըստ այս օրենքի՝ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տոնավաճառների աշխատակիցներին և խնդրել 20-հոգանոց պատվիրակություն կազմել և իր մոտ բարձրանալ ՝ խնդիրը ներկայացնելու համար: