Բավ է պառակտվել
09-01-2014 14:22

ՙՀայաստան՚ տոնավաճառը` միջազգային փառատոնի պատվավոր երրորդ մրցանակակիր

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված ՙՃանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ՚ խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում ՙՀայաստան՚ տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել են ՌԴ, ԱՊՀ և Եվրոպայի տարբեր քաղաքներ: Պուշկինի հրապարակում բացված ՙՀայաստան՚ տոնավաճառն այցելուներին առաջարկել է հայկական բազմատեսակ արտադրանքներ, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Ի դեպ, հայկական տոնավաճառում տեղադրվել էր նաև հայկական ավանդական թոնիր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ: Փառատոնի պաշտոնական կայքէջի կազմակերպած հարցումներով ՙՃանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ՚ փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է ՙՀայաստան՚ տոնավաճառը:
Մոսկվայի քաղաքապետը ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է հանձնել պատվավոր մրցանակը: Փառատոնում պատվավոր առաջին և երկրորդ մրցանակներին, համապատասխանաբար, արժանացել են ՙԺամանակակից Մոսկվա՚ և ՙԵվրոպայի քաղաքներ՚ տոնավաճառները: