31-12-2013 09:51

Ինչպիսի՞ն պետք է լինի տոնական սեղանը

Շատ կարևոր է, թե ինչպիսինն է տոնական սեղանը: Տարվան առավել համապատասխան պատրաստվելու համար կփորձենք մի քանի մատչելի խորհուրդ տալ: Սկսենք ամենասկզբից: Սփռոցը պետք է լինի բնական կտորից՝ սպիտակ, կապույտ, կանաչ: Անձեռոցիկները ևս պետք է լինեն կտորից ու տարվա խորհրդանիշ գույների մեջ, սպասքը՝ նույնպես: Ցանկալի է սեղանի մի անկյունում ունենալ փայտե իր: Խոսենք նաև ճաշատեսակներից: Ամեն ինչ պատրաստելուց առաջ հիշեք, որ ձին բուսակեր է, ուստի պետք է գերակշռեն բանջարեղեններով պատրաստված կերակուրները: Իսկ վերջում սեղանին վերջնական տեսք տալու համար, ձևավորեք այն կանաչեղենով: