Բավ է պառակտվել
02-10-2014 17:30

Թմրամոլների թվի աճ է գրացվել

Այսօր հրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը հայտարարեց, որ մեր երկրում հաշվվում է 5 271 թմրամոլ, որոնցից 21-ը` կին, իսկ 3-ը` անչափահաս: «Նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է թմրամոլների թվի աճ. 2013 թ. նրանց թիվը 5022 էր»,-նշեց բանախոսն ու  կարևորեց  բուժման մեթադական ծրագրի կիրառումը, որը գործում է Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Գյումրիում և Վանաձորում: «Շուտով  այդ ծրագիրը գործելու է նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում:  Այս պահին այդ ծրագրում ներգրավված է 361 մարդ, որոնցից 240-ը` Երևանում,  22 –ը` Վանաձորում, 17-ը` Գյումրիում: Ծրագիրը գործում է նաև քրեակատարողական հիմնարկներում», - նշեց  Վարդան Բադասյանը:վ