Բավ է պառակտվել
24-04-2014 16:18

Ամեն տարի այս օրը ես սգում եմ հայ ժողովրդի հետ միասին.Թ. Կանդելակի

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և հայերեն լեզվով, լատինատառ գրել` Exerni zoheri lusapail hishatak. (Եղեռնի զոհերի լուսափայլ հիշատակ): «Այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս օրը սահմանվել է իբրև 1915թ-ին Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակի օր: Մայրս հայ է, այդ իսկ պատճառով այդ ողբերգությունը նաև իմ ընտանիքին է վերաբերում: Ամեն տարի այս օրը ես սգում եմ հայ ժողովրդի հետ միասին, վերապրում այդ ողբերգությունը, որը միլիոնավոր անմեղ զոհերի կյանք է տարել»-ասված է գրառման մեջ: