Բավ է պառակտվել
24-04-2015 13:52

Հայ ժողովրդին ոչ ոք և երբեք չի կարող կոտրել. Թինա Կանդելակի

ՌԴ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram սոցցանցի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրվա կապակցությամբ: 
«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի, բոլոր նրանց համար, ովքեր սպանվել են միայն այն պատճառով, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության վերապրած մղձավանջի սարսափը, այդ ցավը մինչև հիմա թարմ է, և վերքը ցավում է՝ հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսին և առավելևս՝ չունի իրավունք կյանքից զրկելու ազգային պատկանելիության հիման վրա»,- գրել է Կանդելակին:
Նա նշել է, որ ինքը սգում է բոլոր հայերի հետ միասին: 
«Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորված են անտեսանելի թելով, որը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին ոչ ոք և երբեք չի կարող կոտրել»,- գրել է Կանդելակին: