05-03-2014 14:52

Սեյրան Օհանյանի թիկնապահները Եռաբլուրում քաշքշել ու հրել են լրագրողներին

Այսօր Եռաբլուրը մարդաշատ է, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ ու մի շարք քաղաքացիներ: Եռաբլուրում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրան են մոտեցել զոհված զինծառայողների մայրերը: Նախ նշենք, որ նրանք սկզբից ցանկացան վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնել ու զրուրցել, բայց ինչպես միշտ չհաջողվեց, վարչապետը առանց նրանց լսելու հեռացավ:

Իսկ ահա Սեյրան Օհանյանը խոստացավ հնարավորինս օգնել նրանց: Նախարարը բացառեց այն, որ երբևէ մերժել է որևէ մեկին տեսակցել ու լսել:

՛՛Ես ընդունում եմ բոլորին, ըստ ցուցակի՛՛,-նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարին մոտեցավ նաև զովածի կին, գրկին երեխա, նա նշեց, որ իր թոշակը բարձրացնել է հարկավոր, գումարը չի բավականեցնում: Սեյրան Օհանյանը նշեց, որ մի անգամ 100 հազար դրամ տվել են, էլի կտան:

Նշենք, որ նախարարի թիկնապահները լրագրողներին թույլ չէին տալիս նկարահանել կամ ձայնագրել խոսակցությունը, պատճառաբանելով, որ այն անձնական բնույթի է:
Պաշտպանության նախարարի թիկնապահները սկսեցին հրել եւ քաքշել լրագրողներին, որոնք սկսեցին գոռալ, բողոքել, սակայն նախարարը չմիջամտեց ու հեռացավ: