Բավ է պառակտվել
14-10-2013 19:45

Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Հոկտեմբերի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանից ազատ արձակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը հայտարարել է, որ նրա պատժաչափը կրճատվում է կիսով չափ և նրա նկատմամբ համաներում է կիրառվում:

Հիշեցնենք, որ Առաքելյանը մեղադրվել էր 258-րդ հոդվածով (խուլիգանության) և 316-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելը): Քաղբանտարկյալն արդարացվել է 2-րդ մասով (վտանգավոր բռնություն կիրառելը): Տ.Առաքելյանը անազատության մեջ եղել 2 տարի 2 ամիս: