08-01-2014 16:12

Խաղամոլությունը զրկել է Տ. Կարապետյանին ողջ ունեցվածքից

Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին եւ նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ:

Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել խաղամոլ հայ քաղաքական գործիչների եւ օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ:
«Շրջանառվող տեղեկությունների համաձայն` օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` հայտնի Շմայսը: Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ` Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից:
Ականատեսների խոսքով՝ նախկին Կարապետիչից ոչինչ չի մնացել՝ նիհարել ու հյուծվել է: Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ եւ խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են: Անջատված էր նաեւ ԺԿ-ի քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանի հեռախոսահամարը, իսկ մեր զանգերին կուսակցության գրասենյակում ոչ ոք չէր պատասխանում»,- գրում է կայքը:

Ավելին կարդացեք կայքում