30-05-2014 14:35

Մինչ կայանատեղիների հարցը լուծելը տաքսու վարորդները չեն տուգանվելու.Տ.Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումներն ամեն շաբաթ կլինեն. այդպես համագործակցելով խնդիրներին ավելի արագ կարելի է լուծում տալ: «Անգամ ոստիկանապետն ասաց, որ յուրաքանչյուր շաբաթ է պետք է հանդիպել, ոչ թե ամիսը մեկ: Այնքան շատ են բողոքները, որ միայն հաճախակի հանդիպումներով կարելի է լուծում գտնել»,-նշեց Հովհաննիսյանը: Բանախոսը հայտնեց, որ մինչև կայանատեղիների հարցը լուծելը տաքսու վարորդները չեն տուգանվելու երկրորդ շարքից ուղևոր իջեցնելու և կարմիր գծերի վրա կանգնելու համար: Ըստ Տիգրան Հովհաննիսյանի՝ իրենց պայքարը շարունակական է լինելու և ցանկացողները կարող են միանալ իրենց ամենշաբաթյա հանդիպումներին` առաջարկելով միանալ նաև կապի և տրանսպորտի, ֆինանսների նախարարություններին: