Բավ է պառակտվել
05-12-2014 08:18

Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: 
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 
Արևելյան շրջաններում 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան կբարձրանա: