14-02-2014 10:40

Այսուհետև, տեղի անտեղի ձայնային ազդանշաններ հանող վարորդները կտուգանվեն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ:
Ոստիկանությունը կոչ է անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված վիճակում և ձայնային ազդանշաններ տալ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: