08-01-2014 16:51

Սիրելի հայեր, տեսախցիկները հանեք ու կազինո մտնողներին ֆիքսեք

Գյումրիի <<Ասպարեզ>>  ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

<<Թախանձագին խնդրանք կոնցլագերից. Համայն աշխարհի կազինոների հարևանությամբ (ասենք՝ մինչև 150 կմ շառավղով) ապրող իմ հայ ժողովուրդ, մի թախանձագին խնդրանք ունեմ ձեզ, աչքներդ չորս, ականջներդ` դորդջհար արեք էս մի քանի օրը, հենց էդ կազինոներին հարևանող հայկական օջախներում (տո ես ի՞նչ գիտեմ. համերգասրահ, խոհանոց, նարդի խաղալու տեղ, գրադարան, եկեղեցի, թաղ-մաղ) և հույրանոցներում կերևա Վալոդի Մաքսային միության ու Գազպրոմի` աշխարհում ամենահայտնի գործակատարը, որ ամենուր ներկայանում է որպես նախագայ Հայաստանի Հանրապետության, իմաց տվեք ֆեյսում, նկարեք` գցեք ֆեյս ու մեյս, բայց ամենակարևորը, դա անելիս այնպես արեք, որ ինքն իմանա, որ նկարվեց, թեկուզ ապարատ չկա, հեռախոսը կամ ջեբերիդ բլոկնորդը պահեք վրեն, մթոմ նկարում եք` կաշկանդվի: Չմտածեք, ձեզ մոտ իր թուլատների ու քրմերի թաթիկները չեն հասնում` կարճ են, նեղություն տալ չեն կարենա, նկարեք` պուբլիգանցի արեք, գոնե էս անգամ շատ թանկ չնստի վրեքս էդ արձակուրդը ... իմ սիրելի ամենայն հայոց սփյուռք: Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը, քո աչալուրջ ֆոտոների մեջ է, ինչպես գրուած է գրուածքներում հին...>>