Բավ է պառակտվել
25-09-2014 09:03

Ուշագրավ բացահայտումներ Երևանի փողոցների ասֆալտապատման փաստաթղթերում

«ՀՀ վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում: «ՉԻ» աղբյուրների վկայությամբ, ՎՊ աշխատակիցներին հետաքրքրել են ֆինանսական փաստաթղթերը, որոնք վերաբերում են ավտոճանապարհների,, փողոցների և մայրուղիների կառուցմանը, վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, ինչպես նաև աղբահանությանը: Ինչպես հայտնի է, ավտոճանապարհների վերանորոգումն «ատկատների» և գումար լվանալու հիմնական տեղն է: Ի վերջո պատահական չէ, որ քաղաքապետարանը վերջին տարիներին պարբերաբար ասֆալտապատում է Երևանի նույն փողոցները: ՎՊ-ն ուշագրավ բացահայտումներ է արել»,-գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: