Բավ է պառակտվել
13-02-2014 12:43

ՙՄենք ունենք գեղեցիկ տոներ, որոնք պետք է քարոզենք ՚.քահանա

Այսօր հրավիրված մամուլի ասուլիաի ընթացքում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանն ուրախությամբ փաստեց, որ տարիների ընթացքում մեր երիտասարդները սկսել են նշել Սուրբ Սարգսի տոնը: ՙԱրդեն շաբաթներ առաջ նախապատրասվում են: Մենք ունենք գեղեցիկ տոներ, որոնք պետք է քարոզենք»,- ասաց քահանան:
ՙԱրդեն քսան տարի է Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, վիճակագրությունը ցույց է տվել, որ տարեցտարի ավելանում են երիտասարդների թիվը, ովքեր նշում են հենց այս տոնը՚ ,-փաստեց Տեր հայրը
Հիշեցնենք, որ Սուրբ Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է: Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Միջոցառումներին ամբողջական ժամանակացուցին կարող եէ ծանոթանալ այստեղ՝

http://gisher.news/am/society/surb-sargsi-yonakatarutyunnery.html