08-11-2016 14:33

Աֆրիկյան օդային հոսանքների մուտքը մեկնարկել է. Հայաստանում ջերմ եղանակ է

Հայաստանում ջերմ եղանակ է հաստատվել։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քիչ առաջ +22 աստիճան էր:

«Աֆրիկյան օդային հոսանքների մուտքը մեկնարկել է»,– գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանի խոսքով, նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին` +17,4:

«Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18...+19 աստիճան տաքություն: Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե ոչ»,– նշել է նա, ավելացնելով, որ թեև ամսի 10-ին տաք ու սառը օդային զանգվածների բախումից որոշակի ամպամածություն կառաջանա, սակայն 11-ին լիարժեք կպարզի: