Բավ է պառակտվել
16-11-2015 10:36

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Քամին կլինի հյուսիս-արևմտյան‵ 3-8 մ/վրկ: Նոյեմբերի 16-ի երեկոյան և 17 -18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 25-30մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: