Բավ է պառակտվել
02-07-2016 12:30

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-6-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 2-6-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: