31-08-2015 09:20

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 31-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով: