Բավ է պառակտվել
24-08-2015 13:03

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հյուսիս-արևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 4-6 աստիճանով: