20-09-2016 14:26

Հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի քաղաքապետի թեկնածուի որդու դին

Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հրազենային վնասվածքով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 26-ամյա Արշակ Գրիգորյանը։ Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Գրիգորյանի կրտսեր որդին է։ Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Այս պահին բժշկական կենտրոն են ոստիկանության օպերատիվ խմբերն ու Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։ Արշակ Գրիգորյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով, մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Գյումրիում հայտնի «Պոլիգոններ» թաղամասից։