Բավ է պառակտվել
20-01-2015 17:13

Փոքրիկ Սերյոժայի մարմինը Գյումրիում է. սկսվել է հոգեհանգիստը

Երեկ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած՝ սպանված գյումրեցի ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամյա Սերյոժայի մարմինն արդեն Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում է: Այս պահին Գյումրիում ընթանում է հոգեհանգստյան արարողությունը : Եկեղեցու ներսում եւ բակում ասեղ գցելու տեղ չկա: Սերյոժային հրաժեշտ տալու են եկել ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլեւ գյումրեցիներ, մայրաքաղաքի եւ տարբեր շրջանների բնակիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներ, պատգամավորներ: Գյումրեցիների շրջանում լուրեր են տարածվել, որ Գյումրի է գալու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: