Բավ է պառակտվել
30-11-2015 08:52

Ռուսական Սու-24-ի օդաչուի մարմինը փոխադրվել է Անկարա

Թուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Հաթայից փոխադրել են Անկարա: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Սիրիայից թուրքական իշխանություններին են փոխանցել խոցված Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը: Դավութօղլուն հավելել էր, որ դին փոխանցելու են ռուսական կողմին: Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դին ուղեկցել է դեսպանության ռազմական կցորդը: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են դեսպանն ու դիվանագիտական ներկայացուցչության անդամները: Մարմինը Ռուսաստան տեղափոխելու օրը հայտնի չէ: Երեքշաբթի Սու-24 ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է «օդ-օդ»տիպի հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից, և ընկել է Սիրիայի տարածքում, Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա: ՌԴ նախագահը անվանել է դա «հարված մեջքից» ահաբեկիչների մեղսակիցների կողմից: