Բավ է պառակտվել
30-11-2015 14:42

Ռուսական Սու-24-ի օդաչուի մարմինը տեղափոխվել է Ռուսաստան

Թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի հրամանատար փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը տեղափոխող ինքնաթիռը Թուրքիայից մեկնել է Ռուսաստան: 
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ կիրակի օրը Սիրիայից թուրքական իշխանություններին է փոխանցվել ռուս օդաչուի մարմինը։ Դավութօղլուն հավելել էր, որ մարմինը կփոխանցվի ռուսական կողմին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։