21-01-2017 17:02

Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը, Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում հայտնաբերել են Ջերմուկ քաղաքի Ձախափնյա 4-րդ շենքի 54 բնակարանի բնակիչ, 43-ամյա Մհեր Խաչատրյանի դին։

Կայքի հաղորդմամբ՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 2.5 մետր բարձրություն ունեցող դազգահի /խառաչո/ վրայից վայր է ընկել և տեղում մահացել։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքնություններ։