05-04-2017 11:53

Մերձմոսկվայում մեքենայի մեջ հրազենային վնասվածքներով երկու հայի դի է հայտնաբերվել

Մերձմոսկվայի Լենինյան թաղամասում ավտոմեքենայի բեռնախցիկում, հրազենային վնասվածքներով երկու տղամարդու դի է հայտնաբերվել, այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Ելենա Ֆոկինան:
«Լենինյան շրջանի Ճամփաբաժան (Развилка) գյուղական համայնքում, ճանապարհի երթևեկելի մասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է երկու անհայտ տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով»,- ասել է նա:
Իրավապահ մարմիններում աղբյուրի տեղեկության համաձայն, սպանվածներից մեկը Հայաստանի, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի քաղաքացի էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ « Սպանություն» և « Անպօրինի զենք կրել»: