Բավ է պառակտվել
16-05-2016 11:32

Քուռ գետի վտակներից մեկում հայի դիակ է հայտնաբերվել

56 տարեկան քաղաքացին որոնվում էր մայիսի 2-ից: Մայիսի 16-ին, ժամը 04.20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի տարածաշրջանի Կաչագան գյուղի հատվածում՝ Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 2-ից որոնվող, 1960թ.-ին ծնված ազգությամբ հայ Գ. Պ.-ի դին:
Դեպքի մասին տեղեկացվել են Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի ՕՀ ոստիկանության մայորը, Ազգային անվտանգության ծառայության ՕՀ-ն և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԱԳ նախարարության ներկայացուցիչը: