Բավ է պառակտվել
05-06-2017 11:36

« Իններորդ զոհի մարմինը հայտնաբերել են բեռնախցիկում». զանգվածային սպանություն Տվերում

 

Մոսկվայաբնակ տղամարդը Տվերի մարզում, ամառանոցային կոոպերատիվի տարածքում սեփական հրացանով գնդակահարել է ինը մարդու: Սկզբում դեպքի վայրում հայտնաբերվել է երկու կնոջ և վեց տղամարդու դի: Ավելի ուշ, իններորդ զոհի դին հայտնաբերվել է տան մոտ կայանված ավտոմեքենայի բեռնախցիկում: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ զանգվածային սպանության պատճառ է հանդիսացել կենցաղային վեճը: Վիճաբանությունից հետո, Մոսկվայի՝ նախկինում դատվածություն չունեցած բնակիչը, գնացել է տուն, և վերադարձել որսորդական կարաբինով, որից ուղիղ նշանառությամբ գնդակահարել է մարդկանց: Նա արդեն բերման է ենթարկվել և ցուցմունք է տալիս:
« Ռուսաստանի Քննչական կոմիտեի Տվերի մարզի բաժինը ութ մարդու՝ երկու կնոջ և վեց տղամարդու սպանության փաստով քրեական գործ է հարուցել»,- այս մասին ասված է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի հայտարարության մեջ:
Ավելի ուշ հետաքննիչները զանգվածային սպանութան վայրում հայտնաբերել են իններորդ զոհի դին:
« Դեպքի վայրի զննման արդյունքում, տան հարակից տարածքում ավտոմեքենաներից մեկի մեջ, բեռնախցիկում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրազենային վնասվածքներով,- հայտարարել է Պետրենկոն:
Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ «50 տարի Հոկտեմբերի» կոոպերատիվում ամառանոցների տերերի միջև կոնֆլիկտ է առաջացել, ինչից հետո վեճի մասնակիցներից մեկը վերցրել է զենքը և գնդակահարել իր հակառակորդներին և վիճաբանության վկաներին:
«Նախնական տվյալների համաձայն, զանգվածային մարդասպանությունը տեղի է ունեցել Կոնակովյան շրջանի Ռեդկինո բնակավայրում, «50 տարի Հոկտեմբերի» այգեգործական միությունում, միջոցառումներից մեկի ժամանակ, կենցաղային վեճի հետևանքով: Վիճաբանության մասնակիցներից մեկը տնից բերել է հրացանը, և գնդակահարել իր հետ վեճի բռնվածներին և վկաներին»,- մանրամասնել են քննչական կոմիտեից:
ՆԳՆ Տվերի մարզի վարչութան տեղեկությունների համաձայն, ութ մարդու սպանությունը կատարել է Մոսկվայի՝ նախկինում դատվածություն չունեցող բնակիչ:
« Սպանությունը կատարել է Մոսկվաի՝ նախկինում դատվածություն չունեցող բնակիչ, հարթափող կարաբինով, կենցաղային վեճի արդյունքում: Սպանության պահին նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Նա բերման է ենթարկվել այսօր գիշերը»,- ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
ՆԳՆ կայքում ասված է, որ Մոսկվայի 45-ամյա բնակիչը եղել է « քիչ ծանոթ մարդկանց շրջապատում»: Խնջույքի ընթացքում հյուրերի միջև խոսքակռիվ է սկսվել, ինչից հետո կասկածյալը գնացել է տուն: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է որսորդական հրացանով և գնդակահարել ութ հոգու:
Հստակ տեղեկություն, թե ինչ պատճառով է ծագել վիճաբանությունը՝ դեռևս չկա: Ըստ որոշ տեղեկությունների Եգորովը պարծեցել է, որ ծառայել է ՕԴԶ-ում: Զրուցակիցները չեն հավատացել և սկսել են դրա վերաբերյալ կատակներ անել: Այլ տվյալների համաձան Եգորովը ծառաել է սահմանապահ զորքերում: ՕԴԶ-ում ծառայած լինելով պարծեցել է ոչ թե նա, այլ մյուս տղամարդիկ, ովքեր էլ ծիծաղել են իր վրա:
Ոստիկանությունից նաև հայտնել են, որ նախնական տվյալների համաձայն, բոլոր ութ զոհերն էլ Մոսկվայի մարզի բնակիչներ են:
« Տեղի բնակիչները նրանց վերաբերալ բողոքներ չեն ներկայացրել»,- նշել են գերատեսչությունում:
Նշենք, որ զանգվածային սպանության զոհերի ինքնությունը դեռ չի պարզվել.
«Տվյալ պահին պարզվում է վիճաբանութան արդյունքում սպանվածների ինքնութունը, տեղում աշխատում է օպերատիվ -հետաքննական խումբը»,- հայտնել են ՆԳՆ-ից:
ՆԳՆ տարածաշրջանային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Լևշինը պատմել է, որ զոհերը ողջ մնալու շանսեր չեն ունեցել, քանի որ տղամարդը կրակել է մոտ տարածությունից՝ «Տայգա» 12-կալիբրանոց կարաբինից:
Որոշ տվյալների համաձայն, ամառանոցային միության ութ անդամների սպանությունը կարող է կատարած լինել այդ կոոպերատիվում աշխատող էլեկտրիկը:« Նա եկել է հավաքույթին, և սկսել է կրակել»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչների տեղեկութուններով հարձակում գործած անձն արդեն ձերբակալվել է: Գործի քննութամբ կզբաղվի ՌԴ ՔԿ գլխավոր վարչութունը: Տվերի մարզ է մեկնել ՔԿ կենտրոնական վարչութան քննիչների և կրիմինալիստների խումբը: