Բավ է պառակտվել
11-04-2015 10:57

Անկախ ձեր վերաբերմունքից Քիմն ամբողջ աշխարհին լուր հասցրեց՝ կա Հայաստան.Գ. Ասլամազյան

«Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա...»,-հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նման գրառում է կատարել իր facebook-յան էջում՝ անրադառնալով ՔԻմ Քարդաշյանի  Հայստանի այցին: Gisher.news-ն ներկայացնում է գրառումն ամբողջությամբ: «Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան հայրենիք: Վերադարձել է... ի՞նչ եք ուզում: Այս հայուհին, այո անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 15 թվականի զոհերին՝ ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածեք: Անկախ ձեր վերաբերմունքից Քիմին, այդ հայուհին ամբողջ աշխարհին , ամեն դեպքում մի մեծ զանգվածի, լուր հասցրեց՝ կա Հայաստան, կա հայոց մշակույթ, կա պատմություն իր դաժան էջերով և կան հայեր, որոնք հիշում են ու պահանջում: Գոնե դա գնահատեք»: