Բավ է պառակտվել
31-10-2015 14:00

Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի

Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի: 
«Բազմաթիվ դիեր գետնին են, շատերը մահացել են անմիջապես իրենց տեղերում»,- ասել է փրկարար ծառայության աշխատակիցը։ 
Ավելի վաղ հայտնում էին, որ ինքնաթիռի բեկորների տակից տեղ են հասնում ողջ մնացած ուղևորների ձայները։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից: 
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին։ 
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց: