Բավ է պառակտվել
06-11-2015 12:25

Տուլայում վթարված ավտոբուսի 8 զոհերի մարմինները հանձնեցին հարազատներին

Երեւանի հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից այսօր, իրենց բնակավայրեր տեղափոխվեցին Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղեւորների մարմինները: Զոհերից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին Գետաշեն համայնքներից էին, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից, Հայկ Հովհաննիսյանը՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից, Հակոբ Ալիխանյանը՝ Սավուշի մարզի Դիլիջան քաղաքից: 7 զոհերի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Հայկ Հովհաննիսյանինը՝ այսօր: