Բավ է պառակտվել
04-11-2015 09:50

ՌԴ-ում վթարից մահացած ուղևորների մարմինները հնարավոր է՝այսօր տեղափոխեն ՀՀ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած ուղեւորների մարմինները հնարավոր է՝ նոյեմբերի 4-ին տեղափոխեն Հայաստան: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը: Նա հայտնեց, որ առավոտյան Տուլայում կլինի արդեն ՀՀ կառավարական հանձնաժողովը, որի անդամները հանդիպումներ կունենան իրենց ՌԴ գործընկերների հետ: «Ովքեր ի վիճակի կլինեն, նոյեմբերի 4-ին հնարավոր է՝ արդեն գան Հայաստան: Չի բացառվում, որ նույն օրը Երեւան կտեղափոխվեն զոհված ուղեւորների մարմինները»,- ասաց Արտակ Ղազարյանը: Դեռեւս հայտնի չէ, թե շրջանի հիվանդանոցներում գտնվող տուժածները երբ կտեղափոխվեն Երեւան: Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: