Բավ է պառակտվել
04-11-2015 12:55

Տուլայում վթարից զոհվածների մարմինները Հայաստան կտեղափոխեն ՌԴ ԱԻՆ օդանավով

Նախնական տեղեկություններով Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի զոհերի մարմիններն ու վիրավորների մի մասին Հայաստան կտեղափոխեն ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով։ Ողբերգական ավտովթարի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովում քննարկման ժամանակ որոշում է կայացվել զոհերի մարմիններն ու վիրավորների մի մասին Հայաստան տեղափոխել նոյեմբերի 5-ին։ Տեղափոխության կազմակերպման համար գործի կդրվի ՌԴ ԱԻՆ օդանավը՝ անհրաժեշտ ամեն տեսակ բժշկական սարքավորումներով։