Բավ է պառակտվել
06-11-2015 09:18

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի աճյունները հատուկ չվերթով տեղափոխվեցին Երևան

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները հատուկ չվերթով տեղափոխվեցին Երևան:

Վթարի հետևանքով զոհված 8 ուղևորներն են

Հակոբյան Գառնիկ Գուրգենի (ծնվ. 1961թ.),
Բադալյան Հրաչ Արտավազդի (ծնվ. 1981թ.),
Մանուկյան Գագիկ Արմենի (ծնվ. 1961թ.),
Ստեփանյան Վարուժ Ստեփանի (ծնվ. 1954թ.),
Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.),
Ալիխանյան Հակոբ Լյուդվիգի (ծնվ. 1960թ.),
Հովհաննիսյան Հայկ Ժորայի,
Հովհաննիսյան Արտաշես Ավետիքի (ծնվ. 1980թ.):

Նշենք նաև, որ ինքնաթիռով Երևան տեղափոխվեցին նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: Ավտոբուսը, որը վթարի էր ենթարկվել, հայերին Ռուսաստանից տեղափոխելիս է եղել Երևան: