Բավ է պառակտվել
05-11-2015 12:10

Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի մարմինները Հայաստան կտեղափոխեն

Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավի անձնակազմի 5 անդամների մարմինները Հայաստան կտեղափոխեն։ Մարմինների տեղափոխությունն իր վրա է վերցնելու օդանավը վարձակալած Allied Service Limited սուդանական ընկերությունը։ Համաձայն ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ Asia Airways-ի ղեկավար Նարզիքուլա Համրաեւը հայտնել է, որ ընկերությունը պայմանագիր էր կնքել, որի համաձայն, օդանավը թռիչքներ էր իրականացնում Asia Airways-ի կոդով, սակայն իրականացնում էր ԱՄԷ-ում գրանցված ընկերության պատվերները։