Բավ է պառակտվել
15-10-2016 15:55

Հարազատները տարել են Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի չորս զոհերի մարմինները

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված Հայաստանի քաղաքացի Արևիկ Լունոնյանի մարմինը, որն Ուկրաինայում էր բնակվում, ազգականները տարել են: Այս մասին  հայտնել է ԱԻ նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Նա տեղեկացրել է, որ ազգականներին են հանձնել նաև մյուս երեք զոհերի՝ Ռոստովի մարզի բնակիչների աճյունները:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04:30-ին Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, որոնցից երկու Հայաստանի քաղաքացիներ են, երեքը՝ Ռուսաստանի: ՌԴ ԱԻ նախարարության օդանավը հոկտեմբերի 14-ին Երևան փոխադրեց վթարի հետեւանքով 29 տուժածների: Հայաստան հասցվեց նաեւ ավտոբուսի զոհված վարորդ Յուրա Պողոսյանի դին: