Բավ է պառակտվել
28-01-2015 10:59

Թբիլիսիին և Մոսկվային չհաջողվեց պայմանավորվել չվերթների հարցով

 

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ բանակցությունները Վրաստանի և Ռուսաստանի ավիաիշխանությունների միջև անարդյունք ավարտվեցին: Բանակցությունները տեղի ունեցան Թբիլիսիում հունվարի 26-27-ը: Խոսքը թռիչքների հաճախականության մասին էր: Կարևորագույն սզբունքը (վրացական) ավիաընկերության, երկրի, և ամենակարևորը՝սպառողների շահերի պաշտպանությունն է: Քանի որ մենք դեռ չենք հասել վերջնական արդյունքին, առայժմ ուժի մեջ է մնում շաբաթական 18 թռիչք կատարելու համաձայնագիրը: Ձեզ հայտնի է, որ նախկինում ես ստորագրել եմ 18 թռիչք կատարելու մասին ժամանակավոր համաձայնագիր, որը ուժի մեջ է լինելու մինչև հունվարի 31-ը: Ահա թե ինչու մենք դեռ մի քանի օր ունենք»,- հայտարարել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Գուրամ Ջալագոնիան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթները չեղյալ են հայտարարվել 2006 թվականին երկուերկրների միջև հարաբերությունների սրացումից հետո: Կանոնավոր չվացուցակը վերականգնելումասին որոշումը կայացվել է 2014 թվականի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերի 26-ին «Աէրոֆլոտը» կատարել է Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը: Ըստ Ռիա-Նովոստիի տեղեկության՝ կանոնավոր չվերթները իրականացնում է երեք ավիաընկերություն: Դրանցից երկուսը ռուսական ավիաընկերություններ են՝ «Սիբիր» և «Աէրոֆլոտ», իսկ երկուսը՝ վրացական Airzena և Georgian Airways-ը: