Բավ է պառակտվել
26-03-2014 11:34

Մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի

Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանձնաժողովի ամփոփիչ նիստին նշել է, որ վարչական շրջաններն իրենց հերթին ներկայացրել են նոր կայանատեղերի կազմակերպման առաջարկներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում նախնական հայտով ներկայացված 90 կայանատեղերից հանձնախմբի վերլուծությունների արդյունքում, ըստ նպատակահարմարության, ընտրվել է 35-ը, ինչը հաստատվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Կայանատեղերի կահավորման աշխատանքները քաղաքի առանձին հատվածներում ավարտվել են, մյուսներում մեկնարկային փուլում են: «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վարորդների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` խնդրին ականջալուր լինելու և օպերատիվ արձագանքելու համար: Այսպիսով, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընդհանուր առմամբ կգործեն մարդատար տաքսի ավտոմեքենաների թվով 75 կայանատեղեր: