01-08-2014 10:25

Այս գիշեր Բերքաբեր գյուղը գնդակոծվել է

News.gisher.ru-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են , որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղը հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը նորից գնդակոծության է ենթարկվել:

Նշենք, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել: Բերքաբերի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց տանից մի քանի հատ փամփուշտ են գտել. ՛՛ Ուզում են մեզ վախացնել, բայց ասեմ, որ չի ստացվի, մենք արդեն սովոր ենք ես վիճակին՛՛:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից այս տեղեկությունը հաստատվել է: