26-07-2014 11:10

Հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում.ՊՆ

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, մենք հակադարձել ենք: «Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- մանրամասնեց խոսնակը:
Նա նաև նշեց, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում: Հիշեցնենք, որ ավելի վաղ news.gisher.ru-ն հայտնել էր որ երեկ, հուլիսի 25-ին, երեկոյան 22. 00-ի սահմաններում գնդակոծության է ենթարկվել Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մի քանիսը: