Բավ է պառակտվել
06-06-2014 20:46

Վրաերթի հետևանքով 14-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ինչի արդյունքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշջվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-7» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 18-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 33 SD 469 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Խ.) վրաերթի է ենթարկել 14-ամյա Ա. Ռ.-ին եւ դուրս գալով ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից կողաշրջվել հարակից դաշտը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով, տուժածներ Ա.Ռ.-ին եւ ուղեւոր Ա.Գ.-ին տեղափոխել են Սպիտակ քաղաքի ԲԿ. Ա.Ռ.-ն տեղափոխման ճանապարհին մահացել է:

Բժիշկները Ա.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: