Բավ է պառակտվել
01-07-2014 16:36

2014 թ-ից ի վեր ՀՀ զինված ուժերում 23 զինծառայող է մահացել

2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Այդպիսի վիճակագրություն է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ըստ աղբյուրի, նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը` զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:

Նշվում է նաև, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում արդեն զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30 տոկոսով ավելացել են: