Բավ է պառակտվել
26-06-2018 13:56

Տարոն Մարգարյանն «առողջական խնդիրների պատճառով» չի մասնակցում ավագանու այսօրվա նիստին

Քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որ վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այսօրվա նիստը վարում է ոչ թե քաղաքապետն, այլ փոխքաղաքապետը, Կամո Արեյանը պատասխանեց. - «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում է այսօրվա նիստից` առողջական խնդիրների պատճառով` հարգելի պատճառով»։

Դժգոհության պատճառը կիրակի ուշ երեկոյան հրապարակած հետաքննությունն էր, ըստ որի 40-ամյա Տարոն Մարգարյանը, իր ամբողջ կյանքի ընթացքում լինելով միայն պետական պաշտոնյա, կուտակել է զգալի չափով ունեցվածք:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներով երեկ մի խումբ ցուցարարներ փակել էին քաղաքապետարանի մուտքերը: «Մարդկանց մուտքը արգելել ենք հանցագործության վայր, որպեսզի պատկան մարմինները սկսեն զբաղվել գործով ու ոչ մի բան չկոծկվի, չթաքցվի ներսի աշխատակիցների կողմից», - ասում էին ցուցարարները։