06-09-2014 10:17

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի քույրն ամուսնանում է

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսիա» ռեստորանում կմասնակցի հերթական էլիտար հարսանիքին: Ամուսնանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քույրը և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի որդին: Հրավիրված են բոլորը, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, ում և Տարոն Մարգարյանի անհաշտ հարաբերությունների մասին վերջերս շատ է խոսվում: