Բավ է պառակտվել
08-01-2014 20:24

Տարոն Մարգարյանը ցավակցում է արվեստագետի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր Facebook-ի էջում  ցավակցական խոսք է հայտնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ: Նա մասնավորապես գրել է.

«Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով:

Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ, մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական դրսևորումներում:

Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում և մշակույթում ընդհանրապես։

Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին և իր շրջանավարտներին»։