Բավ է պառակտվել
05-11-2016 11:03

Հայաստանում ջուրը կթանկանա

2017 թվականի հունվարի մեկից ջրի սակագինը Երևանում և 9 մարզերում կբարձրանա, իսկ մեկ մարզում՝ Արմավիրում կնվազի: 
«Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը չի հերքել լուրը, միևնույն ժամանակ նշելով, որ սակագնի մանրամասները հրապարակել չի կարող քանի որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռևս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին:

Նշենք, որ բոլորովին վերջերս «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում և դառնալու է Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը: Պայմանագրի կնքումից առնվազն երկու տարի օպերաքտորը չի դիմելու ՀԾԿՀ-ին սակագին որոշելու համար, քանի որ այն լինելու է բազիսային առաջիկա 15 տարիների համար: Սպասվում է, որ բոլոր մարզերում մեկ խորանարդ մետր ջրի սակագինը կկազմի 180 դրամ: