Բավ է պառակտվել
02-10-2014 16:15

Տարեսկզբից զինված ուժերում մահացել է 38 զինծառայող. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկանք է հրապարակել, որում ամփոփում է 2014 թ.  հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության Բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մահացության դեպքերը: Այսպես, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով:  Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 38 դեպքերից  20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման/,  3-ը՝  մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով: Հարկ է նշել, որ, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը կազմում էին  ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել և կազմել է 52 %: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերիի ներթափանցման հետևանքով: Ի դեպ, միայն 5 հոգի մեկ դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով: