Բավ է պառակտվել
23-10-2014 12:26

Ուսանողների՝ բանակից տարկետման իրավունքը կարող է չեղարկվել

«Ժառանգություն» կուսակցությունը առաջարկում է չեղարկել զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը: Այդ մասին ասվում է «Զինապարտության մասին» և «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծում, որը կազմել են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանն և Թևան Պողոսյանը («Ժառանգություն» խմբակցության նախագահ եւ քարտուղար):
Այսօր կառավարության նիստին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հարցը շատ բարդ է միանշանակ որոշում կայացնելու համար: «Անհրաժեշտ է հանրային հատվածի ու քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն քննարկումներ անցկացնել», - հավելեց նախարարը:
«Ճիշտ է: Սա այնպիսի հարց չէ, որի լուծման համար 2-3 մարդու կարծիքը բավարար լինի», - հավելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: