Բավ է պառակտվել
10-12-2014 08:48

Տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է 30-40 հազար մարդ

«Այս տարվա առաջին 11 ամիսներին օդային ճանապարհով ՀՀ–ից մեկնած անձանց թիվը մոտ 22 հազարով գերազանցել է վերադարձածների թվին: Անցած տարվա համեմատ՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն ավելացել է ավելի քան 27 անգամ»,-տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: Աղբյուրի փոխնացմամաբ՝ անցած տարվա առաջին 11 ամիսներին, ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական ցուցանիշների, բացասական սալդոն ընդամենը 7 հազար 8 հարյուր էր: Օդային եւ ցամաքային ճանապարհներով Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը, որը որոշակի պատկերացումներ է տալիս արտագաղթի մասշտաբների մասին, կհրապարակվի միայն հաջորդ տարվա հունվարին: «Վերջին տարիներին հաստատված տխուր ավանդույթի համաձայն, տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է 30-40 հազար մարդ մոտ 20 խոշոր գյուղի կամ Կապանի պես քաղաքի բնակչություն»,–գրում է պարբերականը: