01-10-2014 15:03

Հայաստանում ծերերի խնդիրները բարձիթողի վիճակում են.սոցիոլոգ

«Մեր երկրում տարեցներն ու երիտասարդ երն ամենախոցելի վիճակում են գտնվում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Ահարոն Ադիբեկյանը: 
Նշենք, որ այսօր աշխարհը նշում է Ծերերի միջազգային օրը (International Day of Older Persons): 1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակել է «Տարեցների միջազգային օր»։ Ի սկբանե այդ օրը նշվում էր միայն Եվրոպայում, ապա սկսեցն նշել Աերիկայում, իսկ վերջին տարիներին ամբողջ աշխարհում:
Սոցիոլոգի խոսքով՝ տարեցներն այսօր ֆինանսական խնդիրներ ունեն: «Ամենամեծ խնդիրը կապված է տարիքի հետ, հատկապես աշխատանքից ազատելու հետ: Մեր երկրում կան աշխատանքներ, օրինակ` ամբիոնի վարիչ, բուժաշխատող, որտեղ տարիքը մեծ խթան է հանդիսանում աշխատանքից ազատելու համար»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նրա համոզմամբ՝ տարեցներին թոշակ տալը պարտադիր է, սակայն Հայաստանում միջին՝ 16.000 դրամ կենսաթոշակի չափը ծիծաղելի է: «Հայաստանում ծերերի խնդիրները բարձիթողի վիճակում են, ստացած թոշակը նրանց բավարար չէ ապրելու համար, պետք է ունենան կուտակած ֆինանսներ կամ հարազատներն ու բարեկամները պետք է ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն»,- հավելեց նա: Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ՝ առավել ծանր վիճակում են այն տարեցները, ովքեր աշխատանքային ստաժ չունեն: «Կանայք մի շարժում սկսեցին և պահանջեցին, որ երեխաններ ունենալն ու նրանց խնամելը աշխատանքային ստաժ համարվի: Շատ երկրներում այդ օրենքն ընդունվեց, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- ընդգծեց բանախոսը: Սոցիոլոգի ներկայացրած տվյալների համաձայն` մեր երկրում տարեցների միայն 11 տոկոսն աշխատանք ունի: News.gisher.ru-ի այն հարցին թե քանի տարեկան յս պահին ՀՀ ամենատարեց քաղաքացին, Պարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ ըստ իր տեղոկության Նոր Արեշի 101-ամյա բնակիչն է: